Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը գործում է սահմանափակումներով
16.03.2016,
15:49
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը գործում է սահմանափակումներով:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը նաև հայտնում է, որ մարտի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:–0–