Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով

05.03.2018, 11:05
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով։
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 5-ին ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ձնահոսքի վտանգի պատճառով, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–