Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Սամվել Մայրապետյանը կալանավորվեց երկու ամսով

10.10.2018, 11:50
Նա մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ։
Սամվել Մայրապետյանը կալանավորվեց երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը` Սամվել Մայրապետյանը, կալանավորվեց երկու ամսով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը։

Նա մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ։

Մայրապետյանը ձերբակալվել էր ՀՔԾ–ի կողմից հոկտեմբերի 7–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)։ Հոկտեմբերի 9–ի երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշում կայացրեց Մայրապետյանին 2 ամսով կալանավորելու մասին։

«Մայրապետյանը գտնվում է քննչական մեկուսարանում, սակայն մենք մտադիր ենք բողոքարկել օրենքով նախատեսված 10–օրյա ժամկետում», – ասաց Բատիկյանը։

Սամվել Մայրապետյանը «H2» հեռուստաալիքի և «Տոյոտա Երևան» դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։ 

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Նշենք, որ Քոչարյանն անցնում է «Մարտի 1»–ի գործով։–0–