Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ՍԱՊԾ–ը կասեցրել է Երևանում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեությունը

07.11.2017, 19:15
Մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ:
ՍԱՊԾ–ը կասեցրել է Երևանում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ:

Բացի այդ, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով:

«ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:–0–