Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՍԱՊԾ–ն արգելել է ՌԴ–ից մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստան

06.02.2018, 18:07
Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստան։
ՍԱՊԾ–ն արգելել է ՌԴ–ից մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:–0–