Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՌՈ–ն հերթական խարդախության դեպքն է բացահայտել

12.06.2018, 17:28
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական խարդախության դեպքը:
ՌՈ–ն հերթական խարդախության դեպքն է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական խարդախության դեպքը:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ս. համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, որ իր խորթ հայրը` Կ.Կ., ՀՀ ԶՈՒ-ում ազդեցիկ ընկեր ունի, ում միջոցով կարող է գումարի դիմաց հետվերականգնողական բժշկական արձակուրդ տրամադրել», – Facebook–յան իր էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Թվով 3 ժամկետային զինծառայողներ իրենց հարազատների միջոցով գումարներ են փոխանցել Կ.Կ.-ին արձակուրդ գնալու համար` 10 օր, 18 օր և 1 ամիս ժամկետով` վճարելով համապատասխանաբար 35.000 ՀՀ դրամ, 50.000 ՀՀ դրամ և 130.000 ՀՀ դրամ:

«Փաստի առթիվ, զինվորական դատախազությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 1-ին մասի (կաշառք տալ), 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախություն կաշառք ստանալու պատրվակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», – նշվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։–0–