Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

ՔԱԳՎ. ակտիվ աշխատանքներ են իրականացվում օդանավակայաններում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու կապակցությամբ

17.02.2017, 20:43
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին։
ՔԱԳՎ. ակտիվ աշխատանքներ են իրականացվում օդանավակայաններում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին: 

Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշել են, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում: 

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը:–0–