Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում

20.07.2017, 15:49
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը  չվերադարձվող տոմսի պարագայում

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդուման հինգշաբթի նիստի ընթացքում երրորդ`վերջնական ընթարցմամբ  ընդունել է օրենք, որը մասնավորապես,  ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը` չվերադարձվող տոմսի պարագայում։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վերադարձի իրավունք ունեցող ավիատոմսերի դեպքում Օդային օրենսգրքով պահպանվում է ուղևորի առնվազն 10 կգ ուղեբեռ վերցնելու իրավունքը։  Բայց չվերադարձվող սակագինը «կարող է չնախատեսել» անվճար ուղեբեռ, ասվում է օրենքում:

Ուղևորափոխադրողը նաև պարտավոր է տոմսի գնման ժամանակ տեղեկացնել ուղևորին ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի տեղափոխման պայմանների մասին, նշվում է օրենքոմ։   

Նախատեսվում է ուղևորափոխադրողի կողմից ձեռքի ուղեբեռի անվճար տեղափոխման նորմի սահմանումը (Ռոսավիացիայի կողմից հաստատված կանոնների համաձայն): Ձեռքի ուղեբեռի չափսերը պետք է թույլ տան այն տեղավորել օդանավի սրահում:

Նախատեսվում է, որ ուղևորափոխադրողն իրավունք ունի միակողմանի կարգով լուծարել ուղևորի օդային տեղափոխման պայմանագիրը, եթե ուղևորը հրաժարվում է վճարել ուղեբեռի տեղափոխման համար այն պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով։

   Օրենքն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 60 օր անց։ -0-