Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ

19.08.2016, 17:28
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ։
Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը։

Թե ինչ է մերժման հիմքում դրել դատարանը, այս պահի դրությամբ պաշտպանը դժվարացավ պատասխանել, քանի որ դեռևս իրեն չէին տրամադրել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ ենթադրաբար նշեց, որ ինչպես սովորաբար է լինում նման դեպքերում՝ «կարող է խուսափել գործի քննությունից, թաքնվել, խոչընդոտել», հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով pastinfo–ին։

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը:

Նա հրազենային վնասվածքն է ստացել զույգ ազդրերի շրջանում, բացի այդ նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք:–0–