Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը զայրացել է Հայաստանի դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքից

09.04.2019, 14:26
Վարչապետն այսօր առավոտյան այցելել է Արարատի մաքսատուն և դժգոհ է մնացել տիրող իրավիճակից:
Փաշինյանը զայրացել է Հայաստանի դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքից

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ», - հավելել է նա:

Վարչապետն այսօր առավոտյան այցելել է Արարատի մաքսատուն և դժգոհ է մնացել տիրող իրավիճակից, մասնավորապես, սանիտարական պայմաններից և պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքից:-0-