Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում

12.11.2015, 10:26
Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը։

«Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թույլ ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում: Գորիս-Սիսիան և Մարտունի-Գավառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–