Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Օսիպյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու փաստը

28.06.2018, 12:13
ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելը։
Օսիպյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ լրագրողներին մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելը։ 

Հունիսի 24–ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը`Ալեքսանդր Սարգսյանին։ Նույն օրը Սարգսյանն ազատ էր արձակվել նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը ստուգելու կապակցությամբ։ 

«Մենք չգիտեինք` նրա մոտ եղած զենքն օրինական է, թե ոչ։ Սակայն տեղեկություններ էինք ստացել, որ նրա մեքենայում զենք կա։ Այս փաստը ստուգելու համար մենք նրան բերման ենթարկեցինք ոստիկանություն, որտեղ իրակնացվեց ստուգում։ Այո, զենքն օրինական է և հիմա անցնում է համապատասխան փորձաքննություն», – ասաց Օսիպյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված այլ կասկածներ չկան, սակայն ոստիկանությունը կանոնավոր կերպով ստանում է օպերատիվ տեղեկություններ։

«Եթե լինի որևէ տեղեկատվություն, վստահեցնում եմ ձեզ, դուք այդ մասին կիմանաք», – ասաց նա` նշելով, որ ինքը այս դեպքի հետ կապված որևէ զանգ չի ստացել։–0–