Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Խորենացի փողոցի երթևեկությունը կդառնա երկկողմանի

14.10.2013, 11:06
Երևանի կենտրոնում Խորենացի փողոցի երթևեկությունը կդառնա երկկողմանի, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Խորենացի փողոցի երթևեկությունը կդառնա երկկողմանի
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում Խորենացի փողոցի երթևեկությունը կդառնա երկկողմանի, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

«Հոկտեմբերի 16-ից Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում Խորենացի փողոցի այդ հատվածում երթևեկությունը միակողմանի էր։

Նշված փողոցում ավտոմեքենաների կայանումն օրենքով սահմանված կարգով կազմակերպվելու է մայթեզրին զուգահեռ վիճակում։–0–