Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Մոսկվան Երևանին 1 մլն դոլար կտրամադրի անտառային հրդեհների դեմ պայքարի համար

14.09.2017, 12:15
Ռուսաստանը 1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու համար։
Մոսկվան Երևանին 1 մլն դոլար կտրամադրի անտառային հրդեհների դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի /ԱՌԿԱ/. Ռուսաստանը 1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու համար, հայտնել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Ինչպես հայտնում է «Գոլոս Արմենիի» թերթը, համատեղ նախագծի մասին փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ, UNDP մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտո։ «Մենք սկսում ենք Հայաստանում նոր ծրագիր «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ` նպատակ ունենալով մեղմացնել կլիմայի փոփողության բացասական հետևանքները։ Այդ նպատակով Ռուսաստանը  փոխանցել է 1 մլն դոլար։ Այդ ծրագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով և կիրականացվի մինչ 2020 թ.–ի սեպտեմբեր», – ասել է Վոլինկինը։ 

Նրա խոսքով, Ռուսաստանի ԱԻՆ–ը և ՌԴ անտառային տնտեսության դաշնային գործակալությունը անմիջականորեն կմասնակցեն ծրագրի իրականացմանը։–0–