Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Միջերկրական ծովի շրջանում ձևավորվող տաք օդային հոսանքները շարժվում են դեպի Հայաստան

22.12.2016, 10:59
Վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատվել էր անոմալ ցածր ֆոն:
Միջերկրական ծովի շրջանում ձևավորվող տաք օդային հոսանքները շարժվում են դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատվել էր անոմալ ցածր ֆոն:

Օդի միջին ջերմաստիճանը ցածր էր 10-15 աստիճանով:

Ամենացածր ջերմաստիճանը Շիրակի Պաղակն բնակավայրի հատվածում հասավ -35–ի, Աշոցքում՝ -33–ի, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճանի:

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի:

Սակայն դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան: Դեկտեմբերի 24-ի ցերեկը առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն:

Դեկտեմբերի 25-ին կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում բարձրանա 13-15, ցերեկը` 6-8 աստիճանով:

Արդյունքում, արդեն դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:–0–