Հայաստանի կարևորագույն խնդիրը ժողովրդագրությունն է. փորձագետ
02.03.2015,
21:41
Հայաստանի կարևորագույն խնդիրը ժողովրդագրությունն է, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կարևորագույն խնդիրը ժողովրդագրությունն է, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։
«Հայաստանի կարևորագույն խնդիրը ոչ այնքան միգրացիան է, որքան մեր ընդհանուր ժողովրդագրությունը։ Դրա վրա, նախևառաջ, ազդում է ծնելիությունը։ Այդ առումով մենք գտնվում ենք շատ վատ վիճակում` մեկ կնոջը բաժին է հասնում մոտ 1,5 երեխա, ինչը շատ փոքր ցուցանիշ է։ Այդ թիվը պետք է կազմի առնվազն 2-2,1` բնակչության վերարտադրություն ապահովելու համար։ Բնակչությունը ոչ միայն պակասում է, այն ծերանում է։ Մենք ծերացող հասարակություն ենք, և դրանից մի շարք տնտեսական հետևանքներ են բխում, որոնք պետք է քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում լինեն», - ասաց Խուրշուդյանը։
Նրա խոսքերով` այդ պայմաններում կարևորագույն գործոն է դառնում տարեց մարդկանց ապահովման խնդիրը, դրա համար պետք է փող կուտակել, իսկ կենսաթոշակային բարեփոխումը երկրում ժամանակավորապես արգելակված է։
«Այլ հարց է աշխատուժը, ինչպե՞ս այն լրացնել։ Միակ միջոցը աշխատուժի միգրացիան է, բայց դրա վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները», - նշեց Խուրշուդյանը։
Նրա խոսքերով` Հայաստանի բլոկադան, Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար են ազդում աշխատանքային միգրացիայի վրա, և չնայած Մերձավոր Արևելքից միգրանտների ոչ մեծ թվին` կապված այնտեղի իրավիճակի հետ, երկիրը գրավիչ չի դառնում ավելի աղքատ երկրների միգրանտների համար։--0--