Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

24.08.2017, 11:50
Սահմանված է շուրջօրյա հերթապահություն։
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով:

Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ:

Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի, այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 24-ին ժամը 07:10-ին հետմարման աշխատանքները վերսկսվել են:

Հիշեցնենք, որ Խոսրովի արգելոցում օգոստոսի 12–ից հրդեհվում էին խոտածածկ և անտառային տարածքներ։ Հրդեհը մեկուսացվել է միայն չորս օր անց` օգոստոսի 16–ին, սակայն մինչ օրս կան ծխացող օջախներ։–0–