Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԿԳՆ. հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

10.10.2018, 13:53
ՀՀ ԿԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կապված հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրերի հետ։
ԿԳՆ. հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կապված հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրերի հետ։

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար», – նշվում է ԿԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում կայացրեց աշխատանքային օրերի տեղափոխման մասին։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ղեկավարների գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ ոչ աշխատանքային հայտարարված հոկտեմբերի 11–12–ի փոխարեն կառավարությունը մասնավորապես որոշեց աշխատանքային դարձնել հոկտեմբերի 27–ը և նոյեմբերի 3–ը (շաբաթ օրեր)։–0–