Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հռոմի Պապը նախատեսում է 2016 թ.–ին այցելել Հայաստան

08.01.2016, 17:43
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ, հնարավոր է, 2016 թ.–ի ապրիլին այցելի Հայաստան:
Հռոմի Պապը նախատեսում է 2016 թ.–ին այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ, հնարավոր է, 2016 թ.–ի ապրիլին այցելի Հայաստան, հաղորդում է Worldreligionnews.com–ը։

Հրատարակության տվյալներով, հնարավոր է` Պապն այցելի Հայաստան այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցի կապակցությամբ, սակայն վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Ֆրանցիսկոս Պապը հույս ունի այցելել Հայաստան, սակայն, միաժամանակ, նշում է, որ նա ծեր է, իսկ 2016 թ.–ին նրա ճամփորդությունների ժամանակացույցը հագեցած է։

Նշենք, որ Հռոմի Պապը 2016 թ.–ին պատրաստվում է այցելել Մեքսիկա, Բրազիլիա և Լեհաստան։ –0–