Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

28.03.2017, 14:02
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կմշակվի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Այդ նպատակով, նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից, Հայկական ատոմային էլեկտրակայանից, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից և այլ կառույցներից։

«Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը պետք է մշակի և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։ -0-