Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը և ԱՄԷ-ն մտադիր են չեղարկել մուտքի արտոնագիրը

19.01.2017, 16:00
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:
Հայաստանը և ԱՄԷ-ն մտադիր են չեղարկել մուտքի արտոնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Արաբական Միավորված Էմիրությունների հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որոշման ընդունումից հետո երկու երկրների քաղաքացիները կկարողանան փոխայցեր կատարել առանց մուտքի արտոնագրի: «Համաձայնագրի հիմնական նպատակը զբոսաշրջության և ԱՄԷ-ի հետ առևտրական կապերի զարգացումն է», - ասաց Քոչարյանը:

Նախորդ նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը  հավանություն է տվել Դուբայում (ԱՄԷ) գլխավոր հյուպատոսության ստեղծման որոշմանը, ինչը բացատրվում է Հայաստանի և Պարսից Ծոցի երկրների միջև հարաբերությունների ամենամյա առաջընթացով և զարգացմամբ:

ԱԳՆ տվյալներով, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում, բնակվում է 2,5-3 հազար ՀՀ քաղաքացի: Հյուպատոսության ստեղծումը թույլ կտա բացի ուղիղ հյուպատոսական հարցերից իրականացնել նաև առևտրատնտեսական և ներդրումային նախագծեր: -0-