Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ

28.09.2017, 10:37
Առաջիկա հինգ օրը հիմնականում երեկոյան ժամերին հանրապետության մարզերից շատերում սպասվում է անձրև ու ամպրոպ։
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա հինգ օրը հիմնականում երեկոյան ժամերին հանրապետության մարզերից շատերում սպասվում է անձրև ու ամպրոպ։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին արևմտյան է` 3-8 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մասնավորապես, սեպտեմբերի 28–ին ցերեկային ժամերին սպասվում է +23...+25, երեկոյան` +19...+21, սեպտեմբերի 29–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է+21...+23, գիշերը` +11...+13։–0-