Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով

20.02.2017, 11:02
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։

Ինչպես Facebook–յան էջում տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, սկսած փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից:

«Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը», – նշում է օդերևութաբանը։

Նրա խոսքով, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: 

«Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` +5... +6 աստիճանի», – նշում է Սուրենյանը։–0–