Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանում նկատվում է հանցագործությունների թվի աճ, իրավապահ համակարգն անելանելի վիճակում է. թերթ

14.11.2018, 10:07
Մինչ քրեակատարողական ծառայությունը տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում։
Հայաստանում նկատվում է հանցագործությունների թվի աճ, իրավապահ համակարգն անելանելի վիճակում է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:

«Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաև, որ 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր», – նշում են հոդվածի հեղինակները։

Ոստիկանությունից օրաթերթի հարցին ի պատասխան` ասել են, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված։–0–