Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում «խոզի» գրիպի դեպքեր են արձանագրվել. ԱՆ

15.12.2015, 11:05
Հայաստանում արձանագրվել է «խոզի» գրիպի երեք դեպք։
Հայաստանում «խոզի» գրիպի դեպքեր են արձանագրվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ. Հայաստանում արձանագրվել է «խոզի» գրիպի երեք դեպք, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։

«Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, ովքեր հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», – ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ։

«Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», – ավելացրեց նա։

Նա նաև նշեց, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։

Վերջին տվյալներով` աշխարհում գրիպով հիվանդացած 2,3 մլն մարդկանցից 500 հազարը մահացել է։

«Խոզի» գրիպը (անգլ. Swine influenza) գրիպի վիրուսի շտամերի կողմից հարուցվող հիվանդության պայմանական անվանումն է, որը տարածվում է մարդկանց և կենդանիների շրջանում։ Այդ շտամերը հայտնի են «խոզի գրիպի վիրուս» անվանումով։ «Խոզի» գրիպը տարածված է տնային խոզերի շրջանում ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Կանդայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Քենիայում, Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ Վիրուսը կարող է տարածվել նաև մարդկանց, թռչունների շրջանում։ Այդ գործընթացի ժամանակ վիրուսը ենթարկվում է մուտացիայի։–0–