Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում կդյուրացվի դատապարտյալների համար ծանրոցների ընդունման և տեսակցության նշանակման կարգը

21.07.2016, 15:04
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել դատապարտյալների համար ծանոցների  ընդունման և տեսակցության նշանակման դյուրացված կարգին։
Հայաստանում կդյուրացվի դատապարտյալների համար ծանրոցների ընդունման և տեսակցության նշանակման կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել դատապարտյալների համար ծանոցների  ընդունման և տեսակցության նշանակման դյուրացված կարգին։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ կդյուրացվի փաստաթղթաշրջանառությունը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողկան վարչության ուղղիչ հաստատություններում և դատապարտյալների պահման վայրերում։

Ընդունված որոշման շնորհիվ` կալանավորի կամ դատապարտյալի համար ծանրոցների ընդունման և տեսակցությունների նշանակման գործընթացը կիրականացվի ավելի արդյունավետ։ –0–