Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում ևս մի մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ

13.01.2016, 14:21
Հայաստանում ևս մի մարդ է մահացել H1N1 վիրուսից:
Հայաստանում ևս մի մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ևս մի մարդ է մահացել H1N1վիրուսից, «Նովոստի–Արմենիա»  գործակալությանն ասել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։

«60–ամյա տղամարդը հիվանդ է եղել նախորդ տարվա դեկտեմբերի 28–ից և զբաղվել է ինքնաբուժությամբ։ Միայն հունվարի 4–ին է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն` ծանր վիճակում։ Հիվանդությունն անուշադրություն էր մատնված», – ասել է Հայթայանը։

Նա կրկին հորդորել է Հայաստանի բնակչությանը խուճապի չմատնվել, սակայն լինել զգոն և հիվանդության առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

ՀՀ ԱՆ հերքում է «խոզի գրիպից» ծննդկանի մահվան փաստը >>

Ինչպես նշվում է ՀՀ ԱՆ մամուլի հաղորդագրության մեջ, , ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։

Այս պահին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 81 մարդ, որոնցից 14–ին միացված են արհեստական շնչառության սարքեր։ 

«Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 12–ին ժամը 20։00–ի դրությամբ ՍՇՎ–ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 799` հունվարի 11–ին ժամը 20։00–ի դրությամբ գրանցված 855–ի դիմաց։ Հանրապետությունում մահացել է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։–0–