Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ավագ դպրոցն ու բուհերի մագիստրատուրան դեռևս կայացած չեն. նախարար

11.03.2016, 17:05
Հայաստանում ավագ դպրոցն ու բուհերի մագիստրատուրան դեռևս կայացած չեն, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Հայաստանում ավագ դպրոցն ու բուհերի մագիստրատուրան դեռևս կայացած չեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավագ դպրոցն ու բուհերի մագիստրատուրան դեռևս կայացած չեն, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Հայաստանում արդեն ձևավորվել է կրթության համակարգը, ստեղծվել են կրթական շղթաներ։ Կրթական շղթայում կան երկու օղակներ, որոնք դեռևս կայացած չեն, ինչն առաջացնում է հասարակության դժգոհությունը», – ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` Հայաստանում ավագ դպրոցն այսօր չի կատարում իր գործառույթները։ Առաջնահերթ խնդիրներից է ավագ դպրոցի ծրագրի բեռնաթափումն ու այն բովանդակությամբ լցնելը, չէ՞ որ Ավագ դպրոցը պետք է աշակերտներին պատրաստի մեծահասակ կյանքի։

«Խնդիրը ոչ թե 10–ամյա կամ 12–ամյա կրթությունն է, այլ` կրթության բովանդակությունը», – կարծում է նախարարը։ 

Մկրտչյանը նշեց, որ մագիստրատուրան իր հերթին պետք է ապահովի շրջանավարտների և գործատուների կապը։ «Մագիստրատուրան չպետք է լինի բակալավրիատի ընդլայնված շարունակությունը», – ասաց Մկրտչյանը։ –0–