Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում

04.12.2017, 11:55
Ցրտերը գալիս են Երևան։
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում երկուշաբթի և երեքշաբթի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +9...+12 աստիճան, չորեքշաբթի և հինգշաբթի կնվազի` հասնելով 0...+5 աստիճանի, իսկ արդեն ուրբաթ մայրաքաղաքում սպասվում է -2...-4 աստիճան։–0–