Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու. հունվարի 1–ից կբարձրանա նվազագույն կենսաթոշակը

12.09.2018, 20:18
Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կբարձրանա 60 տոկոսով:
Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու. հունվարի 1–ից կբարձրանա նվազագույն կենսաթոշակը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ (մոտ 52,5 դոլար), որը գերազանցում է պարենային աղքատության շեմը, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը», – գրել է նա:

Նա նշել է նաև , որ որոշումը դեռ չի ընդունվել։–0–