Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով խախտել է սահմանը

14.02.2018, 13:56
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել։
Հայաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով խախտել է սահմանը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցած հանգստյան օրերին Ախուրյան սահմանամերձ գետի ափին (Արմավիրի մարզ) ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Ծառայություն իրականացնելիս Արմավիրի սահմանապահ ջոկատը նկատել է անհայտ մի անձի, ով անօրինակ կերպով հատել է հայ–թուրքական սահմանը ու փորձել է ձուկ բռնել Հայաստանի տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է

Ստուգողական աշխատանքներ կատարելիս պարզվել է, որ չարագործը (ծնված` 1995 թ.–ին) Թուրքիա Դիգորի գավառի բնակիչ է:

Ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել։

Ըստ փոխգործակցության սահմանված կարգի, միջադեպի մասին օպերատիվորեն իրազեկվել են ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն:-0-