Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում Շոկոլադի փառատոն կանցկացվի

27.06.2016, 12:45
Հուլիսին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Շոկոլադի փառատոն։
Հայաստանում Շոկոլադի փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Շոկոլադի փառատոն։

Հուլիսի 11–ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը, ինչի կապակցությամբ The LOFT երևանյան ակումբը կազմակերպում է Choco Fest շոկոլադի փառատոն–էքսպոն, որը նախատեսվում է դարձնել ամենամյա։

Ինչպես նշվում է միջոցառման Facebook–յան պաշտոնական էջում,  փառատոնին կարող են մասնակցել շոկոլադի հայ արտադրողներն ու արտահանողները։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 28–ը։

Շոկոլադի օրը հիմնադրվել և առաջին անգամ նշվել է ֆրանսիացիների կողմից 1995 թ.–ին։

Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են փառատոններ և այլ միջոցառումներ, որոնք նվիրված են այս քաղցր տոնին։ Կազմակերպվում են հետաքրքրիր էքսկուրսիաներ շոկոլադի ֆաբրիկաներ, գործարաններ։ –0–