Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանն ու Բուլղարիան կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունը

12.03.2019, 21:20
Հայաստանն ու Բուլղարիան կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունը։
Հայաստանն ու Բուլղարիան կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Բուլղարիան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունը, երեքշաբթի ասաց Բուլղարիայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Մանոլևը հայ–բուլղարական գործարար համաժողովի ժամանակ։

«Մեր թռիչքը Սոֆիայից դեպի Երևան տևեց 2 ժամ 15 րոպե։ Գլոբալ աշխարհում դա նշանակում է, որ մենք ավելի քան մտերիմ հարևաններ ենք։ Սակայն, ցավոք, յուրաքանչյուր մարդուց, ով ցանկանա ճամփորդել այս ուղղությամբ, կպահանջվի 6 ժամ, քանի որ մենք չունենք ուղիղ ավիահաղորդակցություն», – ասաց նա։

Փոխնախարարի խոսքով, կարևոր է, որպեսզի լինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգտվել այդ ուղղությունից։

«Հուսով եմ, որ այստեղ կստորագրվեն մի շարք պայմանագրեր, որոնք հիմք կդառնան գործարարների և քաղաքացիների միջև ավելի մեծ թվով այցելությունների և հանդիպումների համար ։ Եթե դրա հետ մեկտեղ մենք շարունակենք խրախուսել տուրիստական փոխանակումը երկրների միջև, ապա վստահ եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք ուղիղ օդային կապ», – ասաց նա։–0–