Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանն ազատականացրել է Քաթարի հետ վիզային ռեժիմը

01.06.2017, 14:58
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում որոշում է կայացրել Քաթարի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին։

Հայաստանն ազատականացրել է Քաթարի հետ վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում որոշում է կայացրել Քաթարի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայցնելով հարցը, նշեց, որ որոշումը կայացվել  է հայկական վիզային ռեժիմի լիբերալիզացման ընդհանուր քաղաքականության շրջանակում:

«Քաթարի քաղաքացիների մուտքը Հայաստան առաց վիզայի թույլտվության  կխթանի զբոսաշրջության զարգացումը և հիմք կդառնա համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար», - ասաց նա:  

Մայիսի կեսերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնական այցով Քաթարում էր, նշել էր, որ մերձարևելյան տարածաշրջանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունում, երկիրը շահագրգիռ է ամենաբարձր մակարդակով Քաթարի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման և բոլոր ուղղություններով համագործակցության խորացման մեջ:

Այցի շրջանակում նաև քննարկվել էր «Qatar Airways»-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը` զբոսաշրջային այցերի ավելացման համատեքստում:–0–