Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ. ԱԳՆ
07.10.2016,
17:06
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով հումանիտար օգնություն է առաքվել Սիրիա։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից հումանիտար օգնությամբ ավտոշարասյունը ժամանեց Հալեպ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով հումանիտար օգնություն է առաքվել Սիրիա։
Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում հոկտեմբերի 4-ին: Մարդասիրական օգնության տեղափոխմանը աջակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Երկրորդ ինքնաթիռը Երևանից Սիրիա է մեկնել հոկտեմբերի 5-ին:
Հայաստանի բնակիչներից Սիրիա է ուղարկվել 40 տոննա պահածոյացված մթերք, բանջարեղեն, հացաբուլկեղեն, ալյուր և շաքար: -0-