Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի ողջ տարածքում ամպրոպ և անձրև է սպասվում

12.04.2017, 11:34
Հայաստանում ամենուրեք ամպրոպ և անձրև է սպասվում։
Հայաստանի ողջ տարածքում ամպրոպ և անձրև է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ողջ տարածքում ամպրոպ և անձրև է սպասվում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, ապրիլի 12–ի ցերեկը և ապրիլի 13–ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 13–ին օրվա երկրորդ կեսին և ապրիլի 14–16–ը մարզերից շատերում և Երևանում կանխատեսվում է անձրև ու ամպրոպ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12–14–ը աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։

Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին կտատանվի +17...+22–ի սահմանում։–0–