Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. Սուրենյան

06.05.2017, 11:41
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա։
Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 7-ին կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ինչպես հայտնում է օդերևութաբանը, մայիսի 8-ին և 9-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում և Կոտայքի լեռնային գոտիներում:

«Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 8-ին և 9-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», – նշված է գրառման մեջ։

Ըստ օդերևութաբանի` օդի ջերմաստիճանը մայիսի 8–ին և 9-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով:–0–