Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի

02.10.2018, 13:22
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–