Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. որոշ հատվածներում ձյուն է տեղում
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:–0–