Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս

15.12.2017, 20:31
Անհայտ ծագման 880 կգ միս է հայտնաբերվել հայաստանյան շուկայում, հնարավոր է` ձիու միս է։
Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս, հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:

«Արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է, կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:–0–