Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի մայրաքաղաքը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում

02.08.2016, 18:10
Երևանը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում, հաղորդում է RoomGuru.ru հյուրանոցների որոնողական համակարգը` ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Հայաստանի մայրաքաղաքը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում, հաղորդում է RoomGuru.ru հյուրանոցների որոնողական համակարգը` ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

Վարկանիշը կազմվել է 2016 թ.–ի հունվարի 1–ից հուլիսի 31–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և բնակարանների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա։

RoomGuru.ru-ի տվյալներով, Հայաստանի մայրաքաղաք ռուսները այցելում են միջինը երկու օրով և հյուրանոցում օրական վճարում են 2,6 հազար ռուբլի, իսկ ԱՊՀ-ի քաղաքներում (3 օր)` 2,9 հազար ռուբլի: Արձակուրդի ընթացքում բնակության համար ամենաէժան քաղաքը Բիշքեկն է (օրական 1,9 հազար ռուբլի), ամենաթանկը` Աստանան (3,5 հազար ռուբլի):

2016 թ.-ին ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենաճանաչված քաղաքների տասնյակում ներառվել են Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը, Վիտեբսկը և Քիշնևը:

RoomGuru.ru–ն (HotelsCombined), World Travel Awards–ի տվյալներով, ճանաչվել է հյուրանոցների լավագույն որոնողական համակարգը վերջին երեք տարվա ընթացքում: -0-