Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի կառավարությունը կքննարկի մարզերում կարկտահարության վնասի հետ կապված հարցերը

11.07.2016, 13:30
ՀՀ գյուղատնտեսության նախարարը երկուշաբթի այցելել է Արմավիրի մարզ` կիրակի տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Հայաստանի կառավարությունը կքննարկի մարզերում կարկտահարության վնասի հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկուշաբթի այցելել է Արմավիրի մարզ` կիրակի տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հաղորդում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարւ, որին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մասնավորապես, այցելել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքները:

Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո, հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ:

Նախօրեին Երևանը և հանրապետության մի քանի մարզեր հայտնվել են անբարենպաստ եղանակային պայմաններում: Ուժեղ քամու հետևանքով, որը ուղեկցվում էր հորդառատ անձրևով և կարկուտով, պոկվել են տանիքները և ծառեր: Վնասի չափերը ճշտվում են: -0-