Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ուժեղ սառնամանիք է սպասվում

01.02.2017, 11:12
Հայաստանում օդի ջերմաստիճանը փետրվարի 2–3–ը կնվազի 10–15 աստիճանով։
Հայաստանում ուժեղ սառնամանիք է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում օդի ջերմաստիճանը փետրվարի 2–3–ը կնվազի 10–15 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի փետրվարի 3–5–ը գիշերային ժամերին Շիրակում, Կոտայքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում, որտեղ կանխատեսվում է -25...-30 աստիճան։

Երևանում ևս սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Այսպես, փետրվարի 3–5–ը գիշերային ժամերին մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում սպասվում է -23...-25 աստիճան, իսկ ցածրադիր գոտիներում` -16...-18 աստիճան։ Ցերեկային ժամերին այդ օրերին օդի ջերմաստիճանը կտատանվի -8...-10 աստիճանի սահմանում։

Օդերևութաբանների կանխատեսմամբ, փետրվարի 1–ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։ Ձյուն, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն է սպասվում է նաև փետրվարի 2–ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում։ Եղանակը կպարզվի փետրվարի 2–ին և կպահպանվի մինչև փետրվարի 5–ը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։ Փետրվարի 1–ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 16–18 մ/վ։–0–