Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում

11.01.2017, 11:47
Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 11–ին կնվազի 3–5 աստիճանով, բացի Արարատյան դաշտավայրից, իսկ հետագա չորս օրերի ընթացքում էապես չի փոխվի։
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 11–ին կնվազի 3–5 աստիճանով, բացի Արարատյան դաշտավայրից, իսկ հետագա չորս օրերի ընթացքում էապես չի փոխվի, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 11–14–ը գիշերային ժամերին Շիրակի մարզում։ Այնտեղ կանխատեսվում է -15...-20 աստիճան։

Ամենաջերմ եղանակը կանխատեսվում է Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ հունվարի 15–ին ցերեկային ժամերին կգրանցվի +9...+14 աստիճան։

Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի -8...-9 աստիճան։

Միաժամանակ հունվարի 11–15–ը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։–0–