Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՔԾ պետ. Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել

09.08.2018, 15:05
Աբրահամյանի եղբայրը հիմա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Նա կասկածվում է ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ։
ՀՔԾ պետ. Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ 

Նախօրեին ԱԱԾ–ն Հովիկ Աբրահամյանին պատկանող նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերել է մեծ քանակի ռազմամթերք։ Նրա եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

«Նրա եղբայրը հիմա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Նա կասկածվում է ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ։ Կան տեղեկություններ, որ մարտի 1–ին բացի բանակից և ներքին զորքերին ներգրավված են եղել այլ զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը», – նշեց Խաչատրյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ մեղադրանքներ չեն առաջադրվել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ 

«Մեղադրանքներ առաջադրելու դեպքում կարվի համապատասխան հայտարարություն», – ասաց Խաչատրյանը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն իր հերթին տեղեկացրեց, որ օպերատիվ տվյալներով, գործարանում գտնված ռազմամթերքը կապված է 2008 թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների հետ։

«Այդ զենքն օգտագործվել է այն անձանց կողմից, ովքեր ներգրավված չեն եղել իրավապահ մարմիններում։ Հայտնաբերվել է մոտ 300 պարկուճ, որոնք չենք կարող իդենտիֆիկացնել` որ զենքից են կրակվել», – լրագրողներին ասաց Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո։–0–