Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՔԾ. ձերբակալվել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը

08.10.2018, 11:11
ՀՔԾ–ն ձերբակալել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին։
ՀՔԾ. ձերբակալվել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՔԾ–ն ձերբակալել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին։ 

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով գերատեսչության մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանին։

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Սամվել Մայրապետյանը «H2» հեռուստաալիքի և «Տոյոտա Երևան» դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Նշենք, որ Քոչարյանը ևս անցնում է «Մարտի 1»–ի գործով։–0–