Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ վարչապետ. հայրենադարձությունը պետք է դառնա ազգային գաղափարախոսության հիմքը

10.05.2018, 13:36
«Հայրենադարձության տակ մենք պետք է հասկանանք կապիտալի, գաղափարների, ծրագրերի և, իհարկե, հենց մարդկանց վերադարձը հայրենիք», - ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ. հայրենադարձությունը պետք է դառնա ազգային գաղափարախոսության հիմքը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայրենադարձությունը պետք է առաջնային հարց դառնա հայ ժողովուրդի համար ու ազգային գաղափարախոսության անկյունաքարը, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայրենադարձության տակ մենք պետք է հասկանանք կապիտալի, գաղափարների, ծրագրերի և, իհարկե, հենց մարդկանց վերադարձը հայրենիք», - ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, այդ գործընթացը հնարավոր չէ կազմակերպել մի քանի օրում, սակայն անհրաժեշտ է դարձնել պետության կենսագործության առանցքային գործընթաց:

«Հայաստանի Հանրապետության գոյության գերագույն իմաստը մարդկային, ֆինանսական, մտավորական, տնտեսական ներուժի կենտրոնացումն է սեփական տարածքում և դրա անվտանգության ապահովումը», - ասաց Փաշինյանը:-0-