Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ-ում կրճատվել են «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետները

04.06.2019, 17:29
Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 114 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել:
ՀՀ-ում կրճատվել են «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 114 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել:

Մասնավորապես, կառավարության կողմից առաջարկվող օրինագիծը նախատեսում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում կրճատել զինծառայություն կրելու նվազագույն ժամկետները` 3–ից դարձնելով 2 տարի։

Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է բաձրացրնել տարիքային շեմը` 36–ից դարձնելով 40, իսկ հատուկ կարևոր կամ հազվագյուտ մասնագիտությունների դեպքում` անգամ մինչև 45 տարեկան։

Կառավարությունն առաջարկում է նաև, որպեսզի հարազատ եղբայրների բանակ գնալու դեպքում ծառայության վայր ընտրելու վիճակահանությանը մասնակցի զինակոչիկ եղբայրներից միայն մեկը (ըստ ցանկության):

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու բանակային նախագծերը ներկայացվել են 2017թ.–ի ապրիլի 20–ին «Ազգ–բանակ 2017» համաժողովի ընթացքում։ «Պատիվ ունեմ» նախագծի գաղափարն է կապել ակադեմիական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ։ «Ես եմ» նախագիծը նախատեսված է այն զորակոչիկների համար, ովքեր կցանկանան ծառայել առաջնագծում։–0–