Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախագահը` Ստեփանակերտի իրադարձությունների մասին. արցախցիները ցուցաբերում են քաղաքացիական բարձր գիտակցություն.

06.06.2018, 11:52
Արցախցիները ցուցաբերում են քաղաքացիական բարձր գիտակցություն. ՀՀ նախագահը` Ստեփանակերտի իրադարձությունների մասին։
ՀՀ նախագահը` Ստեփանակերտի իրադարձությունների մասին. արցախցիները ցուցաբերում են քաղաքացիական բարձր գիտակցություն.

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը:

«Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ», – նշվում է նախագահի մեկնաբանության մեջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական:

Նա նշում է, որ Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով:

«Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն», – նշվում է ՀՀ նախագահի հայտարարության մեջ։

«Նախագահը կիսում է այն գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով», – նշվում է Սարգսյանի մեկնաբանության մեջ։

Հունիսի 1–ին Ստեփանակերտում ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև։ Փաստի առթիվ Արցախի Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, միջադեպի պատճառը կենցաղային վեճն է։ Հաջորդ օրը Ստեփանակերտում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Հունիսի 4–ին տեղի ունեցավ ցուցարարների և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաներն ու հնարավորություն տալ իշխանություններին կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրան ի պատասխան` Համակարգող կոմիտեն հայտարարեց ակցիաները դադարեցնելու մասին։–0–