Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները

19.08.2019, 15:29
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ակցիայի իրականացնողները պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքավայրում և իրենց վրդովմունքն են հայտնում, որ օրերս հրապարակված միջազգային փորձագետների եզրակացությունը կարող է առիթ դառնա շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվության թաքցնելու մասին քրեական գործի դադարեցման համար:

Նախագահականի մոտ տարածքը շրջապատված է ոստիկաներով: Նախատեսվում է, որ շուտով ակցիայի մասնակիցներին կմիանան  առավոթյան Ջերմուկից սկսաց ավտոերթի մասնակիցները:

Ըստ մեր թղթակցի տվյալների, նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որում ասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները:-0-